Շրջիր
Բարև ․․մեկ -երկու խորհուրդ տամ քեզ ու մաղթեմ հաջողություն
1․Պրեպարտի թվերը հիշել պետք չէ ,հիշիր միայն նրա տեսքը և թե ինչից է կազմված․Քարտերում թվերը ներառել եմ ,որ հեշտ լինի քեզ
2․Հարցումից առաջ ժամանակ գտիր և ամբիոնում նայիր պրեպարատները ․․․․
Շնորհակալ եմ ,որ հետաքրքվել ես նյութով ցանկացած սխալ գտնելու կամ առաջարկների համար գրիր էջին՝ medpalette_am էջին
Որ պրեպարատն է․Ինչ ենք տեսնում?
Պրեպարատ 27. Փուխր թելակազմ շարակցական հյուսվածք. Թափանցիկ ամորֆ նյութի վրա տեսանելի են հաստ, թեթևակի ոլորված կոլագենային թելերը և բարակ, ուղիղ ճյուղավորված առաձգական թելերը: Թելակազմ շարակցական հյուսվածքի հիմնական բջիջներն են ֆիբրոբլաստներն ու մակրոֆագերը: Ներկումը՝ երկաթյա հեմատոքսիլինով․
Ինչպես ճանաչեցինք․ Պրեպարատում տեսնում ենք հետերոգեն միջբջջային նյութ,շատ թելեր, և ամորֆ նյութ են գտնվում բջջիջները ։
Պրեպարատ 35. Հիալինային աճառ Երևում են շարակցահյուսվածքային վերնաճառը, դրա տակ՝ խոնդրոգենային շերտը, որի տակ երիտասարդ իլիկաձև աճառային բջիջներն են: Ավելի խորը շերտերում բջիջները դասավորվում են 2-4 բջիջներով՝ ձևավորելով իզոգեն խմբեր: Ունի վերնաճառ, կարող է կրակալվել: Ներկումը՝ հեմատոքսիլին-էոզինով
Ճանաչեցինք․միջբջջային նյութի համասեռ լինելուց և ամորֆ նյութում գտնվող բջիջներից։
Պրեպարատ 19. Ճարպոնի միաշերտ տափակ էպիթել (մեզոթել) Պատրաստուկի էպիթելը դիտարկվում է վերևից: Բջիջները բազմանկյուն են, եզրերը՝ հստակ գծագրված (պայմանավորված իմպրեգնացիայով): Երևում են կլոր կամ օվալաձև կորիզները (կարող են լինել բազմակորիզ բջիջներ), ցիտոպլազման, ինչպես նաև բջիջների միջև առկա դատարկ տարածությունները՝ ստոմատները, որոնք լցված են մահացած բջիջներով։ Ներկումը՝ ազոտաթթվային արծաթ-հեմատոքսիլինով (կորիզները ներկվում են հեմատոքսիլինով, իսկ եզրերը իմպրեգնացվում են արծաթի աղերով)
Ճանաչեցում ենք քանի որ տեսնում ենք բջիջներ որոնք կտրտված են ․անհամաչափ,կորիզները մեկից ավելի են կենտոնական դասավոություն ունեն ։
Պրեպարատ 1. Երկկենցաղի լյարդի բջիջներ, որոնք ունեն բազմանկյուն կառուցվածք։ Տեսնում ենք բջջի սահմանները, ցիտոպլազման, կորիզը։ Ներկումը՝ հեմատոքսիլին-էոզին
Ճանաչեցինք ․Բջիջների բազմակյուն լինելուց ,կենտրոնական դասավորված կորիզից ,բջիջների միջև ազատ տարածություն չլինելուց (այս ամենից հետևություն ր բիջները իրար միացած են դեսմոսներով ,այսինքն էպիթելային բջիջներ են )
Պրեպարատ 20. Երիկամի միաշերտ խորանարդաձև էպիթել Երևում են երիկամային ծորանները՝ լայնական կտրվածքում, որոնց պատը կազմված է միաշերտ խորանարդաձև էպիթելից։ Երևում են խորանարդաձև բջիջները, կլոր, կենտրոնական դասավորված կորիզները, հիմային թաղանթը: Բջիջների գագաթային ծայրերն ուղղված են դեպի խողովակի լուսանցքը։ Երևում է նաև շրջակա շարակցական հյուսվածքը: Զարգացումը՝ մեզոդերմից (նեֆրոգոնոտոմ) Ներկումը՝ հեմատոքսիլին-էոզինով
Ճանաչեցինք ,քանի որ տեսնում ենք երիկամային խողովակնները ,որոնք պատված են խորանարդաձև էպիթելով ․
Պրեպարատ 21. Երիկամի միաշերտ գլանաձև էպիթել Երևում են երիկամային խողովակների լայնական կտրվածքները, որոնց պատերը կազմված են միաշերտ գլանաձև էպիթելից։ Խողովակների շուրջ տեսնում ենք փուխր շարակցական հյուսվածք: Երևում են կորիզները, որոնք կլոր են, տեղակայված հիմային թաղանթի մոտակայքում, բջիջների գագաթային մասերն ուղղված են դեպի խողովակի լուսանցքը: Ներկումը՝ հեմատոքսիլին էոզինով։
Ճանաչեցինք, բջիջների գլանաձև տեսքից,կորիզի հիմային մասում գտնվելուց ․
Պրեպարատ 96. Ճագարի շնչափողի միաշերտ բազմաշարք թարթչավոր էպիթել. Բջիջների բարձրությունն ու ձևը տարբեր են, կորիզները դասավորված են տարբեր մակարդակներում: Տեսնում ենք հիմային թաղանթին հարող փոքր, բրգաձև հիմային բջիջներ, ավելի վեր՝ իլիկաձև ներդիր բջիջներ: Ամենավերևում թարթչավոր բջիջներն են, որոնց միջև տեղակայված են գավաթաձև գեղձային բջիջներ։ Ներկումը՝ հեմատոքսիլին-էոզինով
Ճանաչեցինք ․կիսաօղերից ,իսկ օղի լուսանցքում բազմաշարք էպիթելից․
Պրեպարատ 43. Միջաձիգ զոլավոր (կմախքային) մկանային հյուսվածք: Երկայնական կտրվածքում մկանաթելերը գլանաձև են, լայնականում՝ կլոր: Կորիզները դասավորված են սիմպլաստի ծայրերում: Միոֆիբրիլները լավ նկատելի են երկայնական հատույթում: Տե’ս նաև Պրեպարատ 43-ը բջջաբանությունում:
Ճանաչեցինք․ Տեսնելով միջաձիգ զոլավոր մկանթելեր ,սիմպլաստային կառուցվածքը բազմաթիվ կորիզներով ,որոնք գտնվում են մկանաթելի ծայրամասերում։
Պրեպարատ 24. Թռչնի սաղմի մեզենքիմ. Տեսանելի են սաղմի առանցքային օրգաններն ու սաղմնային թերթիկները: Սաղմնային թերթիկների միջև տարածությունը լցված է մեզենքիմով: Մեզենքիմի բջիջները ելուստավոր են, կորիզները՝ կլոր են կամ ձվաձև: Ներկումը՝ հեմատոքսիլին-էոզինով
Ճանաչեցինք ․տեսնելով սաղմնայի թերթիկների արանքում գտնվող մեզենքիմալ բջիջները
Պրեպարատ 25. Գորտի արյան քսուք. Երևում են պլազման և արյան տարրերը: Գորտի էրիթրոցիտները, ի տարբերություն մարդու էրիթրոցիտների, կորիզավոր են և օվալաձև: Ներկումը՝ հեմատոքսիլին-էոզինով
Էրիթրոցիտների կորիզավոր կառուցվածք
Պրեպարատ 101. Միզապարկի կտրվածք. Ներկումը՝ հեմատոքսիլին-էոզին. Էպիթելը՝ բազմաշերտ փոփոխական, Մկանային շերտը՝ Ներքին երկայնաձիգ, Միջին օղակաձև, Արտաքին երկայնաձիգ.
Ճանաչեցինք․ միազապարիկի հաստության մեջ տեսնելով հարթ միոցիտներ ,որոնք դասավորված են 2 շերտով ՝ լայնական և երկայնական
Պրեպարատ 31. Սպիտակ ճարպային հյուսվածք Պատրաստուկի մշակման ընթացքում ճարպի լուծման հետևանքով առաջացել են լուսավոր դատարկ խոռոչներ, որոնց պատերը ձևավորում են ադիպոցիտների ցիտոլեման և կորիզները: Ներկումը՝ հեմատոքսիլին-էոզինով
Ճանաչեցինք․բազմակյուն բջիջներից ,կորիզի կենտրոնական դասավորվածությամբ ,ցիտոպլազմայում կան ճարպի մարագույն կաթիլների ներառուկներ ։
Պրեպարատ 31Ա. Պիգմենտային հյուսվածք. Պրեպարատը գունավորված չէ
Պրեպարատ 33. Խիտ ձևակերպված թելակազմ շարակցական հյուսվածք. Ջլի երկայնական կտրվածք. Տեսանելի են զուգահեռ դասավորված կոլագենային բարակ թելերը, որոնք ձևավորում են առաջին կարգի խրձեր: Խրձերի միջև կան ջլային բջիջներ: Առաջին կարգի խրձերը իրարից բաժանված են էնդոտենոնիումով: Ներկումը՝ հեմատոքսիլին-էոզինով
Ճանաչեցինք․կանոնավոր դասավորված թելերից , իրար զուգահեռ են ,թելերի արանքում էլ գտնվում են ֆիբրոցիտները ու ֆիբրոբլաստները ․
Պրեպարատ 32. Չձևակերպված խիտ թելակազմ շարակցական հյուսվածք. Մարդու մատի մաշկի կտրվածք Տեսալի է փուխր թելակազմ շարակցական հյուսվածքը՝ պտկիկային շերտում, իսկ դրա տակ խիտ թելակազմ չձևակերպված շարակցական հյուսվածքը, որը ձևավորում է բուն մաշկի ցանցային շերտը. Երևում են տարբեր ուղղություններով դասավորված կոլագենային թելերը.
Պրեպարատը տեղադրել այնպես, որ վերնամաշկը գտնվի վերնամասում Ներկումը՝ հեմատոքսիլին-պիկրոֆուքսինով
Անկանոն դասավորված թելեր
Պրեպարատ 26. Մարդու արյան քսուք. Երևում են պլազման և արյան ձևավոր տարրերը:
էրիթրոցիտները զուրկ են կորիզից, երկգոգավոր են (սա մեծացնում է թթվածինը յուրացնելու հատկությունը)
Նեյտրոֆիլներն ունեն մանուշակագույն հատվածավորված կորիզ և համարյա թափանցիկ ցիտոպլազմա՝ դժվար նշմարելի հատիկավորությամբ:
Էոզինոֆիլները տարբերվում են վառ արտահայտված օքսիֆիլությամբ՝ լցված խոշոր, վարդագույն հատիկներով: Կորիզը սովորաբար ունի երկու հատված՝ թույլ միակցված:
Բազոֆիլները հաճախ չեն հանդիպում: Կորիզը գունատ է, ոչ միշտ հատվածավորված: Ցիտոպլազմայում ունեն խոշոր մանուշակագույն հատիկներ:
Լիմֆոցիտներն ունեն կլորավուն մանուշակագույն կորիզ:
Մոնոցիտները հեշտ հայտնաբերվում են քսուքի ծայրերում: Խոշոր բջիջներ են, ունեն ներկված լոբաձև խոշոր կորիզ
Թրոմբոցիտներն ունեն ոչ մեծ չափեր, տեղակայված են ոչ մեծ խմբերով, ունեն թույլ բազոֆիլ գունավորում: Պրեպարատում երևի պետք կլինի ցույց տալ միայն էրիթրոցիտները, որովհետև մյուս ձևավոր տարրերը գտնելը դժվար է։ Ներկումը՝ ըստ Ռոմանովսկի-Գիմզայի (ազուր-2-էոզինով)
Էրիթրոցիտները չունեն կորիզ։
Պրեպարատ 36. Առաձգական (էլաստիկ) աճառ. Երևում են խոնդրոցիտների իզոգեն խմբերը, նրանց արանքում՝ էլաստինային թելերը: Պրեպարատի եզրային հատվածում նշմարելի են խոնդրոբլաստները և երիտասարդ խոնդրոցիտները: Ունի վերնաճառ, կրակալվող չէ: Ներկումը՝ օրսեինով.
ՄԻջբջջային նյութւոմ գերակշռում են էլաստինայինն թելերը և ռաջացնում են ցանց ։
Պրեպարատ 28. Ավշային հանգույցի ռետիկուլային հյուսվածք. Համեմատաբար լուսավոր հատվածներում տեսանելի են ելուստավոր բջիջները, նրանցում առկա լիմֆոցիտները: Ներկումը՝ հեմատոքսիլին-էոզինով
Ճնաչեցինք ռետիկուլոցիտներից ,որոնցից դուրս են գալիս ռետկուլյար թելեր և ձևավորում են ցանց․
Պրեպարատ 37. Թելակազմ աճառային հյուսվածք (հորթի միջողնային սկավառակ) Տեսանելի են աճառային բջիջները և կոլագենային թելերը: Վերնաճառ չունի։ Հանդիպում է միջողնային սկավառակներում, թելակազմ շարակցականի՝ հիալինային աճառի անցնելու տեղում։ Ներկումը՝ հեմատոքսիլին-էոզինով
Ճանաչեցինք․թելակազմ աճառային հյուսվածքից որը շղթաների ձևով է․ և անցնում է դեպի տափակ ռետիկուլոֆիբրոզ ոսկրային հյուսվածքի ։
Ճանաչեցինք․ միջջբջային նյութից որը համասեռ է,մեջը ընկղմված են խոնդրոցիտները ,որոնք առաջացնում են իզոգեն խմբեր;
Պրեպարատ 41. Ոսկրային հյուսվածքի զարգացումը մեզենքիմից. Ուղղակի օստեոգենեզ. Ներկումը՝ հեմատոքսիլին-էոզինով
Երևում են օստոգեն բջիջները ,տափակ ոսկրերը
Պրեպարատ 40. Թիթեղակազմ ոսկրային հյուսվածք. Խողովակավոր ոսկրի դիաֆիզի երկայնական կտրվածք: Ներկումը՝ ըստ Շմորլի
Ճանաչեցինք․ ձգված օստեոներից
Պրեպարատ 42. Ոսկրային հյուսվածքի առաջացումը աճառային հյուսվածքի տեղում. Անուղղակի օստեոգենեզ. Երևում են էպիֆիզը, դիաֆիզը, նրանց միացնող՝ աճառային հյուսվածքից կազմված մետաֆիզը: Ներկումը՝ հեմատոքսիլին-էոզինով
Ճանաչեցինք․ տեսնոլով խողոկավոր ոսկոր,մեզենքիմայից անկախ ,երևում է ծայրաճոնը և դիաֆիզը
Պրեպարատ 39. Թիթեղաձև ոսկրային հյուսվածք. Խողովակավոր ոսկրի դիաֆիզի լայնական կտրվածք. Տեսանելի են վերնոսկրը, օստեոնները՝ կենտրոնական խողովակներով: Օստեոնների միջև տեղակայված են ներդիր թիթեղներ: Թիթեղների վրա կարելի է տեսնել օստեոցիտներ: Ներկումը՝ ըստ Շմորլի
Ճանաչեցինք օստեոներից ուոնք գտնվում են լայնական կտրվածքով
Պրեպարատ 44. Սրտամկանի հյուսվածք (միոկարդ) Երևում են կարդիոմիոցիտները՝ բերանակցումներով և ներդիր սկավառակներով (սև շերտեր են): Կարդիոմիոցիտները երկայնական կտրվածքում են, երևում են նաև կորիզները: Առաջանում է սպլանխնոտոմի վիսցերալ (ընդերային) թերթիկի միոէպիկարդիալ թիթեղից: Ներկումը՝ երկաթյա հեմատոքսիլին
Պրեպարատ 109. Արգանդի պարզ խողովակաձև գեղձ. Արգանդի պատի կտրվածք. Երևում է լուսանցքը՝ անկանոն աստղաձևությամբ, որի պատը պաստառված է միաշերտ գլանաձև էպիթելով: Նրան ենթակա շարակցական հյուսվածքում են չճյուղավորված պարզ խողովակավոր գեղձերը, որոնք ունեն մուգ կորիզներով խողովակների կամ կուտակված բջիջների տեսք։ Ներկումը՝ հեմատոքսիլին-էոզինով
Ճանաչեցինք ․լայնական կտրվածքից որտեղ երևում են պարզ խողոկավոր գեղձեր
Պրեպարատ 56. Պատրաստուկը պետք է տեղադրել այնպես, որ բազմաշերտ էպիթելը լինի վերևից. Երևում են եղջերաթաղանթի 5 շերտերը. 1) առաջային բազմաշերտ չեղջերացող էպիթել 2) առաջային սահմանային թիթեղ 3) եղջերաթաղանթի բուն նյութ (խիտ ձևակերպված շարակցական հյուսվածք) 4) հետին սահմանային թիթեղ 5) հետին էպիթել (միաշերտ տափակ) Եղջերաթաղանթն ունի մեզենքիմալ և էկտոդերմալ ծագում Ներկումը՝ հեմատոքսիլին-էոզինով.
Ճանաչեցինք․քանի որ տեսնում ենք եղջերաթաղանթի արտաքին մակերեսի չեղջերացող էպիթելի 3 թերթիկները ․
Նյութը առանց հեղինակի թույլտվության դուրս հանելը ԱՐԳԵԼՎՈՒՄ է։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Zuletzt geändertvor 10 Tagen